«Չունենալով տարածքային նոր ձեռքբերումներ՝ ռուսական բանակը ձգձգում է պատերազմն Ուկրաինայում՝ ուժերը վերականգնելու և համալրելու համար». հայտնում է պատերազմի ուսումնասիրման ISW ինստիտուտը։
Ռուսական զինված ուժերը շարունակում են պահպանել օպերատիվ դադարը, սակայն հուլիսի 17-ին սահմանափակ ցամաքային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի մարզում:
Ինչպես ավելի վաղ նշել էր ISW-ն, ռուսական օպերատիվ դադարի ավարտը հազիվ թե հանգեցնի մի քանի ուղղություններով ցամաքային գրոհների նոր զանգվածային ալիքի՝ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրապարակային պնդումներին: