ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է ուկրաինական պատերազմում ներգրավված ռուսական «Արևելք» խմբավորումը, և ընդունել է հրամանատարի զեկույցը՝ ընթացիկ իրադրության և մարտական խնդիրների կատարման մասին:
«Արևելք» խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Սերգեյ Շոյգուին զեկուցել է հակառակորդի ուժերը ջախջախելու մարտական խնդիրների կատարման ընթացքում տիրող ընթացիկ իրադրության մասին։