Միջազգային

Սպանություն՝ կրոնական հողի վրա. Աբեին սպանողը նամակ է գրել

Սպանություն՝ կրոնական հողի վրա. Աբեին սպանողը նամակ է գրել

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանած 41-ամյա Տեցույա Յամագամին հարձակումից  առաջ նամակ է գրել, որում ակնարկել է իր պլանների մասին: 

Ինչպես հայտնել Է Yomiuri թերթը, այդ նամակը սպանությունից հետո իր փոստարկղում հայտնաբերել է Ճապոնիայում բնակվող մի տղամարդ, որը «Միասնական եկեղեցի» կրոնական կազմակերպության հիմնական քննադատներից է եղել: Յամագան այս կրոնական կազմակերպությանը մեղադրել է իր ընտանիքի ֆինանսական խնդիրների մեջ:

Ծրարի վրա գրված չէ ուղարկողի անունը, սակայն ներսում եղել է նրա մոր և «Միասնական եկեղեցու» միջև պայմանագիրը, որում գրված է Յամագամիի անունն ու հասցեն։  

Նամակում նա գրել է, որ Աբեին «իսկական թշնամի» չի համարում, սակայն, իր կարծիքով, «ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, որը համակրում է» կրոնական այդ կազմակերպությանը:

Քննությունը ենթադրում է, որ Յամագամին ցանկացել է քննադատություն առաջացնել Միասնական եկեղեցու» հասցեին ՝ սպանելով նախկին վարչապետին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական