Հունաստանում վթարի է ենթարկվել ուկրաինական ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը:
Այն Սերբիայից - Հորդանան չվերթ էր իրականացնում և գտնվում էր կոմերցիոն տրանսպորտային ուղևորության մեջ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 8 անդամ։ Վթարը տեղի է ունեցել Պանգեո լեռան ստորոտին։
Հաղորդվում է, որ այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր բեռ։ Մինչ անկումը օդաչուն դիսպետչերին հայտնել է շարժիչի խափանման մասին։