Միջազգային

ԱՄՆ-ն կնվազեցնի լարվածությունը Մերձավոր Արևելքում. Բայդեն

ԱՄՆ-ն կնվազեցնի լարվածությունը Մերձավոր Արևելքում. Բայդեն

Միացյալ Նահանգները կշարունակի Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը և նպաստել հակամարտությունների դեէսկալացիային: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է  Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում:

«ԱՄՆ-ն պարզապես չի փորձի զսպել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգները: Մենք կաշխատենք նվազեցնել լարվածությունը, նպաստել հակամարտությունների դեէսկալացիային»- ասել է նա:   

Հուլիսի 16-ին Ջիդդայում անցկացվում է Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որին հրավիրված են Միացյալ Նահանգների նախագահը, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները, ինչպես նաև Իրաքի վարչապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական