Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը Bellingcat և The Insider հետաքննական լրատվամիջոցները հայտարարել է անցանկալի կազմակերպություններ, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է Ռուսաստանի քաղաքացիների համար նրանց հետ համագործակցության լիակատար արգելք:
Երկու լրատվամիջոցներն էլ նշված են եղել «օտարերկրյա գործակալների» ցուցակում:
«Անցանկալի կազմակերպության» կարգավիճակը փաստացի արգելում է գործունեությունը Ռուսաստանում։ Զլմ-ների նկատմամբ այն հազվադեպ էր կիրառվում։ Ուղիղ մեկ տարի առաջ դրա օրինակ էր դարձել «Проект» հրատարակությունը: