Միջազգային

Իլհամ Ալիևը ընդունել է Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևը ընդունել է Տոյվո Կլաարին

Այսօր Բաքվում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Տոյվո Կլաարը Աlիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, տարածքների ականապատման խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների թեմաների շուրջ։

Հիշեցնենք, նախօրեին Տոյվո Կլաարը պաշտոնական այցով Երևանում էր և հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնատար անձանց հետ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական