Միջազգային

Հայտնի է, թե հրաժարականից հետո ուր է հեռացել Շրի Լանկայի նախագահը

Հայտնի է, թե հրաժարականից հետո ուր է հեռացել Շրի Լանկայի նախագահը

Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան ինքնաթիռով Սինգապուր է ժամանել Մալդիվյան կղզիներից, որտեղ նա փախել է իր կառավարման դեմ զանգվածային բողոքներից հետո: Սինգապուրի կառավարությունը հայտարարել է, որ իրեն թույլ են տվել մուտք գործել մասնավոր այցով։ Պարզ չէ՝ Ռաջապաքսն այնտեղ կմնա, թե կտեղափոխվի այլ վայր:

Ինչպես հաղորդվում է, Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակն արդեն ստացել է նաև Ռաջապաքսայի պաշտոնական նամակը: Նա հայտնել է, որ կստուգի նամակի իսկությունը, կավարտի անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը և ուրբաթ օրը պաշտոնապես կհայտարարի Ռաջապաքսայի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական