ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը թույլատրել է Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել պարարտանյութերի, պարենի, դեղերի և բժշկական սարքավորումների մատակարարման ոլորտում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հուլիսի 14-ին՝ գերատեսչության կայքում:
Բացի այդ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել Է Ղազախստանի «Ալֆա-բանկի» դուստր ձեռնարկության նկատմամբ պատժամիջոցները և ժամանակավորապես թույլատրել նախկին «Գազպրոմի» դուստր, գերմանական «Gazprom Germania»-ի հետ գործարքները: Securing Energy for Europe-ի հետ գործարքները (այսպես է կոչվում Գերմանիայի կառավարության վերահսկողության տակ վերցված Gazprom Germania-ն) թույլատրվում են մինչև դեկտեմբերի 16-ը: