ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի՝ 2023թ․ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծին՝ 840 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով: Նախագիծը պաշտպանել են 329 կոնգրեսական, 101-ը դեմ են արտահայտվել ։
Այս տարի ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծում 650 փոփոխություն է մտցվել։ Պաշտպանական բյուջեի նախագծի տարբերակը պետք է հավանության արժանացնի նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: