Միջազգային

Մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը

Մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը

Իվանա Զելնիչկովա-Թրամփը ծնվել է 1949-ին՝ Չեխոսլովակիայում։ Մանկուց զբաղվել է դահուկային սպորտով, 21 տարեկանում նկարահանվել է մանկական հեռուստասերիալում։

1970թ. տեղափոխվել է Կանադա, իսկ 1976-ին ծանոթացել Դոնալդ Թրամփի հետ։ Մեկ տարի անց նրանք պսակադրվել են։ Ապագա նախագահի հետ ամուսնությունը նրա համար դարձավ երկրորդը և տևեց 15 տարի։ Հենց նա է ամուսնուն տվել Donald մականունը։

1992 թվականին ամուսինները բաժանվել են։ The New York Times-ի տվյալներով՝ Իվանա Թրամփը ստացել է 14 մլն դոլար, առանձնատուն և բնակարան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական