Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին․ Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին»։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է apa.az-ը։ 

«Իհարկե, այս գործընթացից մենք չենք սպասում արագ արդյունքներ, քանի որ դելիմիտացիան երկարատև գորընթաց է։ Բայց ամեն դեպքում այս գործընթացը սկսվել է, և մենք դա հաջող զարգացում ենք համարում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական