Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Կալլասը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Դեռ անցած շաբաթ նա խոսել էր իշխող կոալիցիայում ճգնաժամի պատճառով հրաժարականի հնարավորության մասին։ Հունիսի 3-ին Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել էր ԱԳ, ՆԳ և ևս հինգ նախարարների, որոնք կառավարությունում ներկայացնում էին կենտրոնամետ կուսակցությունը: Իշխող կոալիցիայում տարաձայնությունների պատճառը կառավարության հավանությանն արժանացած «էստոներենով տարրական կրթության մասին» օրինագծի դեմ կենտրոնամետ պատգամավորների քվեարկությունն էր: