Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է ներկայացրել, սակայն նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել այն: Մարիո Դրագին հայտարարել էր, որ երեկոյան իր հրաժարականի դիմումը կհանձնի նախագահ Սերջիո Մատարելլային։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահը չի ընդունել Իտալիայի կառավարության ղեկավարի հրաժարականը։
«Հանրապետության նախագահը չի ընդունել հրաժարականը և վարչապետին հրավիրել է ելույթ ունենալու խորհրդարանում՝ գնահատական տալու Հանրապետության Սենատում այսօր տեղի ունեցած հանդիպման արդյունքում ստեղծված իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչապետի հրաժարականի պատճառն իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի՝ «5 աստղերի շարժումը», որը մինչ վերջերս դրա հիմքն էր կազմում, հրաժարվելն էր մասնակցել Իտալիայի խորհրդարանի Վերին պալատում կառավարության վստահության քվեարկությանը: