Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ստամբուլյան բանակցությունների ժամանակ պայմանավորվել են հացահատիկի արտահանման համար երեք ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման մասին: Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է ամերիկյան «Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով անանուն իրազեկ աղբյուրներ։ Համաձայն պայմանավորվածության՝ ուկրաինական կողմը մասնակիորեն կականազերծի նավահանգիստները, իսկ ծովային միջանցքը շուրջօրյա կհսկվի։
Թերթի տվյալներով՝ կողմերը նախապես համաձայնեցրել են այդ մեխանիզմը. հացահատիկը կարող է ուկրաինական երեք նավահանգիստներից մեկնել ուկրաինական նավերի ուղեկցությամբ, միաժամանակ՝ հրադադարի ռեժիմ կգործի աշխարհագրական սահմաններում նավերի պաշտպանության համար: Արևմտյան զենքի տեղափոխումը ծովով բացառելու համար թուրքական ռազմածովային ուժերը կստուգեն ուկրաինական նավահանգիստներ եկող նավերը։ Կողմերը պայմանավորվել են՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Ստամբուլում ստեղծել համակարգող կենտրոն, որը պատասխանատու է ուկրաինական հացահատիկի մատակարարման վերահսկողության և հացահատիկային նավերի համար առկա սպառնալիքները դիտարկելու համար: