Գերմանիայում սպառողների համար գազի գները կարող են աճել երեք անգամ: Այդ մասին Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը: «Նրանց համար, ովքեր այժմ ջեռուցման համար հաշիվներ են ստանում, կանխավճարների չափն արդեն կրկնապատկվում է, թեև Ուկրաինայում պատերազմի հետևանքները դրանցում ընդհանրապես հաշվի չեն առնվել:
2023-ին սպառողները պետք է տրամադրվեն գումարի՝ առնվազն երեք անգամ ավելացմանը»,- ասել է Մյուլերը։
Կլաուս Մյուլլերը հավելել է, որ քիչ հավանական է համարում այն տարբերակը, որի դեպքում մասնավոր տնային տնտեսությունները կարող են ընդհանրապես զրկվել գազից: «Նույնիսկ վատագույն սցենարի դեպքում Գերմանիան կշարունակի գազ ստանալ Նորվեգիայից և Բելգիայի կամ Նիդերլանդների տերմինալներից, իսկ հետո՝ անմիջապես Գերմանիայի ափամերձ տերմինալներից»,- հավելել է Մյուլլերը։