Միջազգային

ԵՄ-ը և Ադրբեջանը գազի հավելյալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի նախագիծ են մշակել

ԵՄ-ը և Ադրբեջանը գազի հավելյալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի նախագիծ են մշակել

«Euobserver» լրատվական կայքը ծանոթացել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև սպասվող գործարքի նախագծին, ըստ որի՝ ԵՄ-ը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ գազի ներկրման պայմանագիր՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: 

Մինչ 2027թ․ նախատեսվում է ներմուծել տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Փաստաթղթում նշվել է նաև Հայաստանի հետ Ադրբեջանի սառեցված հակամարտության մասին՝ արտահայտելով «տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության, անկախության, ինքնիշխանության նկատմամբ հարգանք և աջակցություն, ներառյալ՝ ԵՄ անդամ բոլոր երկրներին»: Հուշագիրը նախատեսում է նաև «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխկապակցման զարգացում, այդ թվում՝ Սև ծովի և Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության միջոցով»։

Հուլիսի 11-ով թվագրված տեքստի նախագիծը, որը դեռ կարող է փոփոխության ենթարկվել, խոսում է ԵՄ-ի կլիմայի փոփոխության և բնապահպանական նպատակների մասին:

Այն խոսում է գոյություն ունեցող ենթակառուցվածքները ապագայի համար հուսալի դարձնելու, ջրածնի ստեղծման, մեթան գազի արտանետումների և աղտոտվածության նվազեցման անհրաժեշտության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական