Միջազգային

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը բաժնետերերին 94,8 մլրդ դոլար կփոխատուցի

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորը բաժնետերերին 94,8 մլրդ դոլար կփոխատուցի

Տոկիոյի շրջանային դատարանը Ճապոնիայի վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր ընկերության նախկին ղեկավարությանը պարտավորեցրել է ավելի քան 13 տրլն իեն (94,8 մլրդ դոլար) փոխհատուցում վճարել իր բաժնետերերին՝ 2011 թվականի ցունամիից ատոմակայանը պաշտպանելու անվտանգության միջոցների անտեսման պատճառով: Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, սա երկրի պատմության խոշորագույն փոխհատուցումն է, որը շնորհվում է քաղաքացիական հայցերի քննարկման արդյունքում:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ ենթադրյալ ցունամիից պաշտպանվելու համար ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել և վկայում են «պատասխանատվության զգացողության պակասի» մասին: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել դատարանի որոշումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական