Միջազգային

Twitter ընկերությունը դատի է տվել Էլոն Մասկին

Twitter ընկերությունը դատի է տվել Էլոն Մասկին

Twitter ընկերությունը ցանկանում է դատարանի միջոցով ստիպել Մասկին՝ 44 մլրդ դոլարով գնել Թվիթերը, ինչպես դա նախատեսում է կողմերի միջև կնքված պայմանագիրը:

Twitter ընկերությունը դատի է տվել ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկին՝ Թվիթերի գնումից վերջինիս հրաժարվելու պատճառով։ Ինչպես հետևում է Twitter-ի ներկայացուցիչների կողմից հուլիսի 12-ին Դելավեր նահանգի դատարան ուղարկված փաստաթղթերից, ընկերությունը մտադիր է հասնել գնման պայմանագրի պայմանների կատարմանը:

«Մասկի պահվածքն ակնհայտորեն հաստատում է, որ նա ձգտում է խուսափել պարտադիր պայմանագրից, որը նա ստորագրել է։ Նա ձգտում է վնաս հասցնել Twitter-ին»,- հայցադիմումն է մեջբերել AFP գործակալությունը: «Twitter-ը անդառնալի վնաս է կրել պատասխանողի թույլ տված խախտումների հետեւանքով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական