Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարող 8 թեկնածուներ կարողացել են անցնել երեքշաբթի անցկացված քվեարկության առաջին փուլը: Թեկնածուներից պահանջվում էր 20 կուսակից-պահպանողականների քվե։
Քվեարկության երկրորդ փուլը կսկսվի չորեքշաբթի։ Դրան, ի թիվս այլոց, կմասնակցեն գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը, առևտրի նախարար Փենի Մորդաունը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, գանձապետարանի ներկայիս ղեկավար Նադիմ Զահավին: Հետաքրքրական է, որ առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը, ում հրաժարականը նպաստել էր Ջոնսոնի պաշտոնանկությանը, չի հայտնվել ընտրյալների թվում։
Երկրորդ փուլում 30 ձայն չհավաքած թեկնածուները դուրս կգան մրցապայքարից։ Քվեարկության հետագա փուլերը տեղի կունենան հինգշաբթի և, անհրաժեշտության դեպքում, հաջորդ շաբաթ: Պահպանողական կուսակցությունում ցանկանում են ընտրություններն ավարտել մինչև հուլիսի 21-ը։ Օրենսդիրները ամառային արձակուրդ կանցնեն: