Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան տնտեսական ճգնաժամի հետ կապված զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նախագահը կնոջ և թիկնապահների ուղեկցությամբ նստել Է Ան-32 ռազմական ինքնաթիռ և մեկնել Մալդիվներ:
Նախագահի գտնվելու վայրը հայտնի չէր շաբաթ օրվանից, երբ ցուցարարների ամբոխը ներխուժել էր նրա պալատ։
Ցուցարարները պահանջում էին նախագահի եւ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեի հրաժարականը։
Երեքշաբթի նա հաստատել է, որ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ստացել։ Երկրի նոր Նախագահին խորհրդարանը մտադիր է ընտրել հուլիսի 20-ին: