ԱՄՆ նախագահի վարչակազմը տեղեկացնում է, որ Ռուսաստանը դիմել է Իրանին՝ խնդրելով իրեն տրամադրել «հարյուրավոր» անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային: Այս մասին հուլիսի 11-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մեր տեղեկությունները ցույց են տալիս, որ իրանական կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային»,- հայտնել է Սալիվանը։
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե Իրանն արդեն ինչ-որ աթս տրամադրել է, թե ոչ, սակայն տեղեկատվություն կա, որ Իրանը արդեն հուլիսին պատրաստվում է ռուս զինվորականներին սովորեցնել՝ դրանք օգտագործել:
Սալիվանի կարծիքով՝ դա ապացույց է ՌԴ կողմից Ուկրաինայի զանգվածային ռմբակոծության, որը հանգեցրել է ռուսական սպառազինության պաշարների նվազմանը: