Իտալիայի ԱԳՆ հաղորդմամբ՝ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն Հռոմում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Դի Մայոն Աբդոլլահիյանի հետ զրույցում կոչ է արել՝ անհապաղ ավարտին հասցնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները, ինչը կնպաստի տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության վերսկսմանը, ինչպես նաև մեծ ներդրում կունենա տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցում:
Իտալացի նախարարը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկարգավորվեն տարածաշրջանի երկրների միջև։
Ավելի վաղ իտալական զլմ-ները հայտնել էին, որ Հռոմ կատարած այցի շրջանակներում Աբդոլլահիյանը կհանդիպի Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ և բանակցություններ կվարի Վատիկանում: