Միջազգային

Ճապոնիայում հուղարկավորել են Սինձո Աբեին (Լուսանկարներ)

Ճապոնիայում հուղարկավորել են Սինձո Աբեին (Լուսանկարներ)

Ճապոնիայում հուղարկավորել են երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեին, որը նախորդ շաբաթ սպանվել էր Նարա քաղաքում՝ ելույթի ժամանակ թիկունքից արձակված կրակոցից: Մեծ թվով մարդիկ դուրս են եկել Տոկիոյի փողոցներ, որպեսզի հրաժեշտ տան պետական գործչին։

Սինձո Աբեն դիակիզվել է Տոկիոյի թաղման սրահներից մեկում։ Պետական դրոշները իջեցված են ողջ երկրում։

Նախկին վարչապետը 67 տարեկան էր։ Չնայած նրան, որ վերջին շրջանում երկրում նրա վարկանիշն անկում էր ապրել, ճապոնացիների մեծամասնության համար նա մնում է վերջին տասնամյակների ամենանշանակալի պետական գործիչը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական