Միջազգային

Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել

Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել

Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։

Ըստ հաղորդագրության. «Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել են հետազոտության։ Համապատասխան թեստերն ու կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են կապիկի ծաղկի վարակը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական