Միջազգային

Ավստրիան Վրաստանում նավթի և գազի որոնումներ կսկսի

Ավստրիան Վրաստանում նավթի և գազի որոնումներ կսկսի

Գազի և նավթի ազգային գործակալության ղեկավար Գեորգի Թաթիշվիլին հայտնել է, որ ավստրիական OMV Petrom S. A.-ն այս տարի նավթի և գազի հետախուզում կսկսի Սև ծովի շելֆում։

Նրա խոսքով՝ OMV Petrom S. A.-ն հավաստիացրել է, որ չի հրաժարվի Վրաստանում իր նախագծից՝ չնայած Սև ծովում տիրող բարդ իրավիճակին և անվտանգության ռիսկերին: Այժմ Վրաստանի կառավարությունը կապալառու ընկերություն է փնտրում։ Արդեն աշնանն այն պետք է ձեռնամուխ լինի OMV Petrom S. A. լիցենզային տեղամասում սեյսմոլոգիական հետազոտություններին: Այդ աշխատանքները կարժենան մոտ 30 մլն դոլար։

«Եթե լավատես լինենք, հորատման մասին որոշումը, հավանաբար, կընդունվի 2024 թվականի վերջին, իսկ ֆիզիկական հորատումը կսկսվի 2025 թվականին»,- հավելել է Թաթիշվիլին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական