Միջազգային

Բայդենը Պաղեստինի հիվանդանոցներին 100 մլն դոլար կհատկացնի

Բայդենը Պաղեստինի հիվանդանոցներին 100 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս շաբաթ, Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ընթացքում, ծրագրում է 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արևելյան Երուսաղեմում գտնվող պաղեստինյան հիվանդանոցներին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Axios համացանցային հարթակը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Բայդենի վարչակազմն այդ քայլը համարում է ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցի հիմնական արդյունքը պաղեստինցիների համար։ Հարթակի տվյալներով՝ ԱՄՆ ղեկավարությունը դիմել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Իսրայելի իշխանություններին՝ հիվանդանոցներին նաև ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական