Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ։ Իսրայելի վարչապետը իսլամական Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ զանգահարել էր Էրդողանին։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Էրդողանը մաղթել է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները հաջողություն բերեն Իսրայելի ժողովրդին։