Միջազգային

ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ ապրանքները կարող են արտահանվել ՌԴ և Բելառուս

ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ ապրանքները կարող են արտահանվել ՌԴ և Բելառուս

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) Հայաստանը ներառել են երկրների ցանկում, որոնց տարածքով ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են արտահանվել Ռուսաստան և Բելառուս:

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր տարածքներ, որոնց միջոցով, ինչպես հայտնի է դարձել, իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակվում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը», - նշվում է հայտարարության մեջ:

Որոշ դեպքերում ապրանքներն ԱՄՆ վերահսկողությամբ կարող են օրինականորեն արտահանվել այս կամ այլ իրավասության շրջաններ՝ որպես հումք պատրաստի ապրանքներ արտադրելու համար: Սակայն այդ պատրաստի ապրանքների հետագա արտահանումը դեպի Ռուսաստան կամ Բելառուս կարող է արգելվել:

FinCEN-ն ու Bis-ը կոչ են անում լարել զգոնությունը Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտահանող վերահսկողությունից խուսափելու պոտենցիալ փորձերի նկատմամբ:

Արդյունաբերության և անվտանգության բյուրոն «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների կատեգորիա է համարում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, հիդրոակուստիկ համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումներն և այլն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական