Առնվազն 32 մարդ Է տուժել Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով: Հիմնականում հրդեհները բռնկվել են երկրի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում։ Մեկուկես հազար հրշեջներ արդեն մի քանի օր փորձում են մարել կրակը, սակայն նրանց դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել:
Մի քանի գյուղերի բնակիչներին տարհանել են։ Օդերևութաբանները կանխատեսումների համաձայն, մոտ ժամանակներս օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 45°C, ինչը նշանակում է, որ բարձրանալու է նոր բռնկումների վտանգը: