Միջազգային

Առաջին եռամսյակում Ադրբեջանը ԵՄ երկրներին մատակարարել է 2.1 մլրդ եվրոյի գազ

Առաջին եռամսյակում  Ադրբեջանը ԵՄ երկրներին մատակարարել է 2.1 մլրդ եվրոյի գազ

2022թ. առաջին եռամսյակում Եվրամիության երկրների ծախսերը «Անդրադրիատիկ» գազատարով (TAP) Ադրբեջանից գազ գնելու համար կազմել են 2.1 միլիարդ եվրո։ Այսմ մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի՝ գազի եվրոպական շուկայում իրավիճակի վերաբերյալ եռամսյակային զեկույցին։ 

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2022թ. առաջին ամիսներին ԵՄ-ն գազի ներմուծման համար ծախսել է մոտ 78 միլիարդ եվրո։ Այս գումարից 26,5 միլիարդ եվրոն բաժին է ընկնում Ռուսաստանից ներմուծվող գազին, 19,2 միլիարդը՝ Նորվեգիայից, 5,4 միլիարդ՝ Հյուսիսային Աֆրիկայից (Ալժիր եւ Լիբիա), 2,1 միլիարդ՝ TAP գազատարով ներմուծվող գազին: Հեղուկ բնական գազի տեսքով 2022թ. առաջին եռամսյակում Եվրամիություն է մատակարարվել մոտ 33 միլիարդ եվրոյի վառելիք։

Եվրահանձնաժողովն աճ է արձանագրել տարվա կտրվածքով Ադրբեջանից մատակարարումների ուղղությամբ։ Զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում TAP-ի միջոցով գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր մատակարարումների 2,5%-ը՝ նախորդ տարվա 1,2%-ի դիմաց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական