«Վրաստանում 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի հանքավայր է գտնվել»,- Business Media-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գեորգի Թաթիշվիլին:
Նրա խոսքով ՝ պաշարները հայտնաբերվել են Schlumberger ընկերության կողմից Թբիլիսիի մերձակայքում հորատված հորում։ Թաթիշվիլին նշել է, որ լիցենզային հատվածում հորիզոնական հորատման անհրաժեշտություն կա ։
Հանքավայրի ամբողջական շահագործման դեպքում Վրաստանը կարող է 8 տարվա ընթացքում լիովին բավարարել բնական գազի իր պահանջները:
Schlumberger ընկերությունը 2018 թվականից Վրաստանում իրականացնում է բնական գազի պաշարների որոնումներ։