Միջազգային

Տոկիոյում մեկնարկել է Աբեի հոգեհանգստի արարողությունը

Տոկիոյում մեկնարկել է Աբեի հոգեհանգստի արարողությունը

Տոկիոյում սկսվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հոգեհանգստի արարողությունը։ Ընտանիքի ցանկությամբ՝ հուղարկավորությունը տեղի կունենա հարազատների նեղ շրջանակում։ Հրաժեշտը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել նախկին վարչապետին, կկազմակերպվի ավելի ուշ։

Ճապոնիայում հրաժեշտի արարողությունը, ինչպես և հուղարկավորությունը, շատ դեպքերում տեղի է ունենում բուդդայական ծեսով՝ բուդդայական վանականի կամ տաճարի վանահոր կառավարմամբ։

Երբ հոգեհանգստի հիմնական մասը ավարտվում է, դահլիճում մնում է միայն ընտանիքը և բուդդայական քահանան, որոնք պետք է ամբողջ գիշեր աղոթեն և հետևեն, որ խունկը չմարի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական