Միջազգային

Հռոմի պապը հնարավոր է օգոստոսին այցելի Կիև, թեև նախկինում կարծում էր, որ ավելի կարևոր է հանդիպել Պուտինի հետ

Հռոմի պապը հնարավոր է օգոստոսին այցելի Կիև, թեև նախկինում կարծում էր, որ ավելի կարևոր է հանդիպել Պուտինի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հնարավոր է օգոստոսին այցելի Ուկրաինա, հայտարարել է Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը։


Այցը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին՝ Հռոմի պապի Կանադա կատարած այցից հետո, ասել է Գալագերը իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հռոմի պապը բազմիցս խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության, ինչպես նաև այդ երկիր այցելելու ցանկության մասին։
«Ես կցանկանայի գնալ Ուկրաինա: Բայց ես դա անելու համար պետք է սպասեմ հարմար պահի, քանի որ հեշտ չէ ճիշտ որոշում կայացնելը», - ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական