Միջազգային

Բայդենն իր այցը Սաուդյան Արաբիա կարևոր է համարել ի հեճուկս Մոսկվայի և Պեկինի

Բայդենն իր այցը Սաուդյան Արաբիա կարևոր է համարել ի հեճուկս Մոսկվայի և Պեկինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր այցը Սաուդյան Արաբիա՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում կարևոր դեր է խաղում Մոսկվայի և Պեկինի հետ Վաշինգտոնի առճակատման առումով։

«Ավելի անվտանգ և միավորված Մերձավոր Արևելքը շատ առումներով օգուտ է բերում ամերիկացիներին: Տարածաշրջանի ջրային ուղիներն առանցքային են համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների համար: Նրա էներգետիկ ռեսուրսները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի շրջանում համաշխարհային մատակարարումների վրա ազդեցությունը մեղմելու համար», - ասել է Ամերիկայի առաջնորդը և հավելել. «Ես գիտեմ, որ շատերը համաձայն չեն Սաուդյան Արաբիա մեկնելու իմ որոշման հետ։ Իմ աշխատանքը՝ որպես նախագահ, մեր երկիրն ամուր և անվտանգ պահելն է: Մենք պետք է հակազդենք ռուսական ագրեսիային, լավագույն դիրքում լինենք՝ հաղթելու Չինաստանի հետ մրցակցությունը և աշխատենք կայունության համար աշխարհի կարևոր տարածաշրջանում: Մենք պետք է ուղղակիորեն համագործակցենք այն երկրների հետ, որոնք կարող են ազդել այս արդյունքի վրա: Սաուդյան Արաբիան այդ երկրներից մեկն է»,- ասել է Բայդենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական