Շրի Լանկայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները որոշել են, որ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական NewsWire լրատվամիջոցին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։