Ճապոնիայում մահափորձ է տեղի ունեցել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ։
Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` 2 կրակոց է հնչել, երբ Աբէն ելույթ էր ունենում նախընտրական հավաքի ժամանակ։
Նախկին վարչապետն անգիտակից վիճակում է տարվել հիվանդանոց։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, ըստ տեղեկությունների` վնասվել են սիրտն ու վիզը։
Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` նրա փրկվելու շանսերը գրեթե զրոյական են։ Նկատի ունենալով հիվանդանոցից եկող տեղեկությունները` կարճ ժամանակ անց կարձանագրվի Աբէի մահը։
Երկրի գործող վարչապետը դադարեցրել է նախընտրական քարոզարշավը և վերադարձել է Տոկիո։ Այս դեպքը չափազանց արտառոց է Ճապոնիայում, որտեղ զենքի գործադրմամբ հանցագործություններ գրեթե չկան։