Միջազգային

«Լավրովի հետ քննարկել ենք Ուկրաինայում հրադադարի հարցը». Չավուշօղլու

«Լավրովի հետ քննարկել ենք Ուկրաինայում հրադադարի հարցը». Չավուշօղլու

Ինդոնեզիայում G20-ի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Չավուօղլուն ասել է, որ հանդիպման ընթացքում իր ռուս գործընկերոջն է ներկայացրել իր առաջարկություններն ու կարծիքները՝ կապված Ուկրաինայում պատերազմի դադարեցման հետ։ Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Լավրովի հետ քննարկել են նաև հացահատիկի ճգնաժամը, մտքեր են փոխանակել, թե ինչ կարելի է անել այս համատեքստում։ 

Չավուշօղլուն նաև հավելել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբայի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական