Միջազգային

«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին ոչ ոք չի կարող չեզոք մնալ». Բորել

«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին ոչ ոք չի կարող չեզոք մնալ». Բորել

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում ոչ մի երկիր չի կարող չեզոք մնալ։ Ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ մի աշխարհում, որտեղ ուժի անօրինական կիրառումը նորմալ է կամ հանդուրժելի». այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ G20-ի արտգործնախարարների հանդիպման բացման ժամանակ։

Բորելը իր Twitter-յան միկրոբլոգում նշել է, որ այս հանդիպումն ընթանում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սարսափելի պատերազմի» ծանր համատեքստում։ «Ռուսաստանի ագրեսիան միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, հանգեցնում է աշխարհակարգի մասնատմանը և սպառնում համաշխարհային տնտեսությանը»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական