Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկա ժամերին հրաժարական տալ։ Այդ մասին հայտնել են բրիտանական ITV, Sky News, BBC և The Times լրատվամիջոցները։ Եթե Ջոնսոնը շարունակի պաշտոնավարել, ապա հաջորդ շաբաթ նա կարող է կրկին վստահության քվեի առաջ կանգնել:
Ըստ այլ տեղեկությունների՝ Ջոնսոնը հրաժարական կտա այսօր, բայց կշարունակի պաշտոնավարել մինչև հոկտեմբերյան ընտրություններ։ «Դաունինգ Սթրիթից» էլ հայտնել են, որ Բորիս Ջոնսոնը օրվա ընթացքում հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով։ Ըստ լրատվամիջոցների՝ Ջոնսոնը կշարունակի վարել վարչապետի պաշտոնը, քանի դեռ չի ընտրվել իշխող կուսակցության նոր ղեկավարը։