Միջազգային

Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց

Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Միաժամանակ, նա կկատարի իր պարտականությունները՝ մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ էր բռնկվել. 2 օրվա ընթացքում ավելի քան 50 պաշտոնյա լքել է կաբինետը, այդ թվում՝ այնպիսի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են գանձապետարանը և առողջապահության նախարարությունը: Նրանք անվստահություն ու անհամաձայնություն էին հայտնել Ջոնսոնին և նրա ղեկավարման մեթոդներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական