Միջազգային

Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների թվում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանն է

Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների թվում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանն է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնաբերել և լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Թեհրանում օտարերկրյա դեսպանատներում աշխատող մի շարք դիվանագետների:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հրապարակած տեղեկության համաձայն՝ ձերբակալվածները ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ, ներառյալ երկրի արգելված տարածքներում հողի նմուշառումը։

Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, որն իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել է Շահդադ անապատ, սակայն, ինչպես երևում է կադրերից, նա այդ տարածքում հողի նմուշառում է կատարել։

Բերման է ենթարկվել նաև Ավստրիայի դեսպանատան ներկայացուցչի կինը, նա ևս մեղադրվում է լրտեսության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական