Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպումը՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։
«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- ասել է նա։ Խոսելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորության մասին՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։
Հիշեցնենք, որ Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է։