Միջազգային

«Եթե պատերազմ սկսենք, կկորցնենք մեր երկիրը». Կախա Կալաձե

«Եթե պատերազմ սկսենք, կկորցնենք մեր երկիրը». Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը պատերազմ սկսի Ռուսաստանի հետ, «երկրից բան չի մնա»։ Կալաձեի խոսքով՝ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի առաջին պլան մղվի երկրի անվտանգությունը։

«Եթե պատերազմ սկսենք, նույնիսկ երկիր չենք ունենա»,- ասել է Կալաձեն։ «Մենք դա տեսանք Ուկրաինայի օրինակով, թեև, բացի դա, բոլորը պետք է լավ հիշեն, թե ինչ կատարվեց Վրաստանում 2008 թվականին՝ կորցրած տարածքներ, բազմաթիվ մարդկանց մահեր, կառավարության փախած անդամներ, ավերված քաղաքներ, և այսպես շարունակ»,- հավելել է Կլաձեն՝ պնդելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում խաղաղություն լինի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական