Միջազգային

Հրաձգության մեջ կասկածվողը կարող է ցմահ ազատազրկվել

Հրաձգության մեջ կասկածվողը կարող է ցմահ ազատազրկվել

ԱՄՆ-ում 21-ամյա Ռոբերտ Քրիմոյին, որը ձերբակալվել էր Անկախության օրը Չիկագոյի Հայլենդ պարկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, մեղադրանք է առաջադրվել միանգամից յոթ կետով:

Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 7 մարդ, երեք տասնյակից ավելին վիրավորվել է։ Եթե ​​Քրիմոյին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման:

Երիտասարդի գործողության շարժառիթը դեռ հայտնի չէ։

Կասկածներ կան, որ նա շաբաթներ շարունակ ծրագրել է Անկախության օրվա հրաձգությունը:

Հիշեցնենք՝ վեց մարդ է զոհվել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Չիկագոյի հեղինակավոր արվարձանում Հայլենդ զբոսայգում տեղի ունեցած շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով: Ավելի քան 30 հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական