Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պառլամենտում հայտնել է, որ առանց վկաների հանդիպումներ է ունեցել ռուսաստանցի գործարար, նախկին միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևի հետ, որը ժամանակին ծառայել է ԿԳԲ-ում:
Ջոնսոնի խոսքով. «Ես հաստատ հանդիպել եմ նրա հետ առանց պաշտոնական անձանց հանդիպել եմ հաշված թվով անգամ»:
Այն հարցին, թե 2018-ին Լեբեդևի հետ հանդիպել է Իտալիայում, երբ նա դեռ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը դրական պատասխան է տվել: Ջոնսոնն է Ալեքսանդր Լեբեդևի որդուն՝ Եվգենիին, Լորդերի պալատի անդամ դարձրել։ Այս նշանակումը շատ խոսակցություններ է առաջացրել, և ինչպես պնդում Է Sunday Times թերթը, պերի տիտղոսը շնորհվել է Լեբեդև կրտսերին, չնայած հատուկ ծառայությունների նախազգուշացումներին, որ այդ մարդը կարող է սպառնալիք ներկայացնել Ազգային անվտանգության համար. «Իհարկե, ես հանդիպել եմ ջենտլմենի հետ։ Նա Լոնդոնի Evening Standard թերթի սեփականատերն էր այն ժամանակ, երբ ես Լոնդոնի քաղաքապետն էի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել: Նաև երբ ես արտգործնախարար եմ եղել, այո, հանդիպել եմ»։