«Ուկրաինան այլևս ոչ թե ավիացիոն, այլ ՀՕՊ համակարգերի մատակարարումներ է ակնկալում։ Դա անվտանգության առաջնահերթություն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պաշտոնական այցով Կիև ժամանած Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Բոլորս ակնկալում ենք հզոր հակաօդային պաշտպանության ժամանումը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերել «Interfax-Ukraine»-ն: Նախագահի խոսքով՝ նման համակարգերի ձեռքբերումը կօգնի պաշտպանել ուկրաինական քաղաքները հրթիռակոծությունից, հետո էլ՝ փախստականները կսկսեն վերադառնալ։