Միջազգային

Վահան Քերոբյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են Եկատերինբուրգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վահան Քերոբյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են Եկատերինբուրգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Եկատերինբուրգում անցկացվող «INNOPROM XII» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարը:

ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա պատմել է ՀՀ տնտեսության գերակա ոլորտների մասին, ներկայացրել հայկական ընկերությունների՝ «SmartTechnologies»-ի, «ProfAL»-ի, Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ինչպես նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագիծը։

Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, նաև նշել խնդրահարույց հարցերը և կարճ ժամանակում դրանց լուծման ուղիները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական