ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների դեսպաններ երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելու արձանագրությունները։ Արդյունքում, այս երկու երկրներն էլ այժմ կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր հանդիպումներին, սակայն դեռ ձայնի իրավունք չունեն։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը պետք է հաստատեն դաշինքի անդամ բոլոր 30 երկրների կառավարությունները։ Գերմանիայի Բունդեսթագը կարող է արդեն այս շաբաթ քվեարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։