Ամբողջ Իտալիայում սկսվել է տաքսու վարորդների զանգվածային 48-ժամյա գործադուլ։ Ինչպես հաղորդել է «ANSA» գործակալությունը, տաքսի ծառայություններ մատուցող ոլորտի ներկայացուցիչները երթ կանցկացնեն Հռոմի կենտրոնում՝ բողոքելու մրցակցության մասին օրենքի փոփոխության դեմ, որը ենթադրում է տաքսու ոլորտի կարգավորումների ազատականացում՝ այդ թվում՝ մասնավոր ուղևորափոխադրումների կազմակերպում հատուկ առցանց հավելվածների միջոցով։
Բողոքի ակցիա կազմակերպած ոլորտի արհմիությունների ներկայացուցիչներն ասում են, որ նման բարեփոխումը հանգեցնելու են ծառայությունների որակի նվազման՝ նվազեցնելով դրանց ինքնարժեքը։